Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Ստոմատիտ` նորածինների և վաղ մանկական տարիքի

Բերանի լորձաթաղանթի բորբոքում է, որն առաջանում է վիրուսային, ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային և այլ վարակներից։ Նախատրամադրող գործոններ են կրած վարակային, նյութափոխանակության, արյան հիվանդությունները, ավիտամինոզները և այլն, որոնց հետևանքով իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Ստոմատիտը երբեմն զարգանում է որպես օգտագործվող դեղամիջոցների, մասնավորապես՝ տետրացիկլինի և այլ հակաբիոտիկների նկատմամբ պատասխան ռեակցիա։


Բերանի լորձաթաղանթի ձևաախտաբանական փոփոխությունները կրում են կատառային, ֆիբրինոզ կամ աֆթոզ, նեկրոտիկ֊խոցային բորբոքումների բնույթ։ Երեխաների մոտ առավել հաճախ աֆթոզ ստոմատիտ է հանդիպում։


Վաղ տարիքի երեխաների մոտ հիվանդությունը հաճախ արտահայտվում է ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով, ջերմության բարձրացումով մինչև 39-40°, թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, առատ թքազատությամբ։ Երեխայի գերարյուն, թեթևակի այտուցված այտերի, շրթունքների, լնդերի, լեզվի լորձաթաղանթներում հայտնվում են եզակի կամ բազմաթիվ աֆթաներ՝ կարմիր օղակով շրջափակված տարբեր մեծության սպիտակ և դեղին բծեր (կուտակներ)։ Լեզուն փառակալված է կամ ալ կարմիր։


Բերանի անկյուններում հաճախ ճաքեր են գոյանում։ Մոտակա ավշահանգույցները մեծացած են, ցավոտ։ Ծանր դեպքերում աֆթաները միաձուլվում են և խոցոտվում։ Հիվանդությունը տևում է 1-2 շաբաթ։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ